Ճապոնիայի կառավարող կուսակցության նոր նախագահ է ընտրվել Յոսհիդե Սուգան
Ճապոնիայի նախարարների կաբինետի գործող գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ընտրվել է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով վարչապետ Սինձո Աբերին, որն օգոստոսի վերջին հայարարել էր պաշտոնաթող լինելու մտադրության մասին: Կուսակցական համագումարը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին Տոկիոյում։
Սուգայի թեկնածությունը պաշտպանել է քվեարկությանը մասնակցած պատգամավորների բացարձակ մեծամասնությունը: Այժմ սպասվում է, որ սեպտեմբերի 16-ին նա նոր վարչապետի պաշտոնում կհաստատվի խորհրդարանի երկու պալատների նիստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: