Ճապոնիայում սկսվել են կառավարող կուսակցության առաջնորդի ընտրությունները, որը կդառնա նոր վարչապետ
Ճապոնիայում սեպտեմբերի 14-ին սկսվել է քվեարկությունը կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի ընտրություններում: Կառույցի նոր ղեկավարը երկու օր հետո պետք է դառնա Ճապոնիայի նոր վարչապետ, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին նրա թեկնածությունը հաստատի խորհրդարանը։
Քվեարկությունը տեղի է ունենում Տոկիոյում ԼԴԿ-ի կենտրոնակայանում, ուղիղ հեռարձակումը կատարվում է կուսակցության պաշտոնական կայքում, ինչպես նաեւ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության եթերում: Բացարձակ ֆավորիտ է համարվում Ճապոնիայի նախարարների կաբիենտի գործող գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Սպասվում է, որ քվեների 70 տոկոսից ավելին կստանա հենց Սուգան, որն արդեն խոստացել է շաունակել վարչապետ Սինձո Աբեի ուղեգիծը: Միեւնույն ժամանակ, կուսակցական կանոնադրության համաձայն՝ ԼԴԿ-ի հաջորդ առաջնորդն այդ պաշտոնը կզբաղեցի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի վերջը, երբ լրանա պաշտոնաթողություն խնդրած Աբերի ժամկետը: Դրանից հետո տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ՝ արդեն ստանդարտ եռամյա ժամկետի համար:
Սինձո Աբեն օգոստոսի 28-ին հայտարարել է, որ ցանկանում է պաշտոնաթող լինել առողջական վիճակի վատթարանալու պատճառով: Նրա մոտ սրացել է խոցային կոլիտը, որի պատճառով նա նաեւ 2007 թվականին է ստիպված եղել հեռանալ վարչապետի պաշտոնից: Ըստ որում Աբեն կառավարող կոալիցիային՝ ԼԴԿ-ի եւ «Կոմեյտո» կուսակցության կազմով հայտնել է, որ չի պատրաստվում նշանակելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի, այլ պլանավորում է մնալ պաշտոնում, մինչեւ իրեն փոխարնող թեկնածու չընտրվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: