Բաժիններ՝

Գերմանիան և Ֆրանսիան միգրանտների երեխաների կընդունեն «Մորիա» այրված ճամբարից

Գերմանիայի իշխանությունները համաձայնել են առանց ուղեկցության մինչեւ 150 երեխա ընդունել, որոնք առանց կացարանի են մնացել անօրինական միգրանտների «Մորիա» ճամբարում հրդեհից հետո, որը գտնվում է Լեսբոս հունական կղզու վրա: Այդ մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեեհոֆերին:

Ֆրանսիան նույնպես ապաստան կտրամադրի 100-150 անչափահաս փախստականների, ասել է նախարարը՝ հանդես գալով Եվրահանձնաժողովի փոխնախգահ Մարգարիտիս Սհինասի մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսում: «Մորիա» ճամբարից ընդամենը շուրջ 400 երեխա ապաստան կստանա ԵՄ-ից 10 երկրներից, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան:

Սհինասն ընդգծել է, որ հրդեհները Լեսբոսում մեծացրել են ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության մեջ բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը: «Մորիա»-ն մեզ բոլորիս խիստ հիշեցում է այն մասին, թե ինչ է անհրաժեշտ փոխել Եվրոպայում»,-ասել է Եվրահանձնաժողովի փոխնախգահը:

ԵՄ-ի ներսում ավելի վաղ տարաձայնություններ էին սկսվել երկրների միջեւ այն անձանց բաշխելու հարցի շուրջ, որոնք ապաստան էին խնդրել: Մասնավորապես, Լեհաստանը, Չեխիան եւ Սլովակիան հրաժարվել են պահպանել միգրանտներին ընդունելու պարտադիր պահանջը, ինչը զսպում էր բարեփոխման անցկացումը:

Գերմանիան արդեն ապրիլին ընդունել է Հունաստանում փախստականների ճամբարներից երեխաների: Այդ ժամանակ Զեեֆերը հույս է հայտնել, որ շուտով Եվրոպայի մյուս երկրները կսկսեն երեխաների ընդունել Հունաստանում փախստականների համար ճամբարներից:

Սեպտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ հրդեհ է տեղի ունեցել Լեսբոս հունական կղզու վրա գտնվող «Մորիա» միգրանտների ճամբարում. դրա արդյունքում 12 հազար մարդ մնացել է առանց օթեւանի: Ոստիկանությունում եւ հրշեջ ծառայությունում հայտնել են, որ հրդեհի պատճառը դեռ չի պարզվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս