Բաժիններ՝

Այս հաղթանակը նվիրում եմ մեր երկրպագուներին. Արտակ Գրիգորյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արտակ Գրիգորյանը Էստոնիայի դեմ տոնած հաղթանակը նվիրել է խաղին ներկա չգտնվող երկրպագուներին:

«Խաղը լավ դասավորվեց մեզ համար, քանի որ առաջին կեսի ավարտին գնդակ խփեցինք: Թիմում նոր ավյուն ունենք, որը թարմություն է տալիս: Ավելի ակտիվ ենք խաղում: Ուրախ եմ, այս հաղթանակի համար, քանի որ մինչ այս 5 խաղում չէինք հաղթել: Բոլորս գիտենք, թե ֆուտբոլի ընտրանու հաղթանակն ինչ մեծ ուրախություն է հայ ազգի համար: Այս հաղթանակը նվիրում եմ մեր երկրպագուներին»,- Արտակ Գրիգորյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն: Գրիգորյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկրպագուները նորից կգան մարզադաշտ:

Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելովԷստոնիային հաղթեց 2:0 հաշվով: Երրորդ տուրում Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա Վրաստանի հավաքականի հետ: Այդ խաղընախատեսված է հոկտեմբերի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930