Ավագանին որոշեց՝ Երևանում Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի
Այսօր Երևանի ավագանու նիստի օրակարգում էր «2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» նախագիծը: Երևանի ավագանին կողմ քվեարկեց հուշարձանի տեղադրմանը: Այն կտեղադրվի Զաքյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում:
Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Կառավարության որոշմամբ Երևան համայնքին հատկացվել է 2 մլն դրամ: