Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 154 մանկապարտեզը վերադարձվեց վարչական շրջանին

Այսօր Երևանի ավագանու նիստում որոշվեց թիվ 154 մանկապարտեզը հանձնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը: Քանաքեռ-Զեյթունում միայն 2 մանակապարտեզ կա, որոնք վարչական շրջանին չեն ենթարկվում, որոնցից մեկն էլ 154-ն էր: Հանրակրթության բաժնի պետի ժ/պ Ժաննա Ղարդաշյանը նշեց, որ մինչ այս էլ բոլոր խնդիրների դեպքում ծնողները դիմում էին վարչական շրջանի ղեկավարին:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը որևէ իրավասություն չունի կոորդինացնելու, վերահսկելու այդ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքն այն դեպքում, երբ մանկապարտեզ հաճախող, համայնքի բնակիչ երեխաների ծնողների անմիջական շփումը տեղի է ունենում վարչական շրջանի ղեկավարի հետ, և նրան են դիմում մանկապարտեզին վերաբերող գրեթե բոլոր հարցերով»,- ասաց Ղարդաշյանը:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մանկապարտեզը մինչև այժմ ենթարկվում էր անմիջապես Քաղաքապետարանին, և ոչ՝ վարչական շրջանին, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատասխանեց, որ դա եղել է առանց որևէ հիմնավոր պատճառի, իսկ տողատակերին չցանկացավ անդրադառնալ:

Տեսանյութեր

Լրահոս