Բուլղարիայում տուրիստական ավտոբուս է այրվել
Անցյալ գիշեր տուրիստական ավտոբուս է այրվել Բուլղարիայի մայրաքաղաքի մերձակայքի «Թրակիա» ավտոմայրուղում: Ինչպես հաղորդել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը, միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, երբ ավտոբուսը, որը մեկնում էր Սոֆիայից Ստամբուլ, ընթացքի ժամանակ սկսել է այրվել։
Ուղեւորները՝ Թուրքիայի քաղաքացիներ, հաջողությամբ տարահանվել են, սակայն նրանց ուղեբեռը լիովին ոչնացել է կրակից: Ավտոմայրուղով երթեւեկությունը մի քանի ժամ արգելափակվել է:
Պատահարի հետաքննությունը շարունակվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: