Ավելի քան 30 մարդ է տուժել Իրանի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
Առնվազն 34 մարդ է վիրավորվել Իրանի արեւելքում գտնվող Գոլեստանի նահանգում սեպտեմբերի լույս 7-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:
Հաղորդագրության մեջ նշված է, որ 17 մարդ գտնվում է հիվանդանոցում: Մնացածներին օգնություն է ցույց տրվել տեղում:
5,1 մագնիտուդով երկրաշարժն արձանագրվել է Ռամիյան քաղաքի շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: