Բաժիններ՝

Ավելի քան 1 միլիոն ճապոնացիներ տարհանման կարգադրություն են ստացել թայֆունի պատճառով

Ճապոնիայի հարավ-արեւմուտքի վեց պրեֆեկտուրաների ավելի քան 1,6 միլիոն մարդ անհապաղ տարհանվելու կարգադրություն է ստացել «Խայշեն» թայֆունի պատճառով: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Ժամը 08:30-ի (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 7-ի 03:30) դրությամբ տարհանմանի կարգադրություններ են տրվել Ֆուկուակա, Սագա, Նագասակի, Կումամոտո, Օյիտա եւ Կագոսիմա պրեֆեկտուրաներին:

Ինչպես հաղորդվում է, նաեւ տարահման հանձնարարականներ են տրվել Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաների եւս գրեթե 6 մլն մարդկանց:

Պաշտոնյաները նախազգուշացնում են հորդառատ անձրեւների, ուժեղ քամու եւ բարձր ալիքների մասին, որոնք թայֆուն են բերում:

Օդերեւութաբանները հայտնում են, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան ժամը 6-ին «Խայշենը» գտնվել է ծովում՝ Ցուսիմա քաղաքից (Նագասակիի պրեֆեկտուրա) դեպի հարավ-արեւմուտք ընկած 40 կիլոմետր հեռավորությամբ:

Քամու ուժգնությունը կենտրոնում կազմել է վայրկյանում 40 մետր, պոռթկումների դեպքում՝ վայրկյանում մինչեւ 60 մետր: Ներկայում մասնագետները նրա ուժը գնահատում են որպես «արտակարգ հզոր»:

Ներկայում Կյուսյու կղզում առնվազն քսանչորս մարդ վերքեր է ստացել:

Չեղարկվել են 579 ներքին ավիաչվերթներ, որոնք Կյուսյու եւ Սիկոկու կղզիները կապում են երկրի մյուս մասերի հետ:

Առանց լույսի են մնացել Կյուսյու տարածաշրջանի 464 հազար եւ Յամագուտի պրեֆեկտուրայի 47 հազար 900 տնային տնտեսություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս