Բաժիններ՝

Իսպանիայի ոստիկանությունը Ժոան Միրոյի կորած կտավը գտել է Լոնդոնի աճուրդում

Իսպանիայի ոստիկանությունը Լոնդոնի աճուրդում գտել է Ժոան Միրոյի՝ տեղափոխելու ժամանակ կորած կտավը. այն վերադարձրել են օրինական տիրոջը: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իսպանացի հավաքորդը կտավը վաճառել էր Լոնդոնի մի բնակչի, սակայն ուղարկելու ժամանակ այն կորել էր:

Հետաքննությունն սկսվել է հուլիսին այն բանից հետո, երբ կատալոնցի նկարչի՝ «Գաուդի» շարքից աշխատանքը կորելու մասին հայտնել են տրանսպորտային ընկերությանը. Նոր տերն այն այդպես էլ չի ստացել: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ աշխատանքն ուղարկել են ոչ ճիշտ հասցեով, սակայն պատահական ստացողը հավաստիացրել է, որ այն ուղարկել է Իսպանիա:

Արդյունքում կտավը հայտնաբերել են լոնդոնյան աճուրդում. դրա մոտավոր արժեքը գնահատվում է 10 հազար եվրո: Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները պահանջել են ստեղծագործությունը հանել աճուրդից. աշխատանքը վերադարձրել են տիրոջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս