Բաժիններ՝

Հնդկաստանը դուրս եկավ աշխարհում երկրորդ տեղը կորոնավիրուսով վարակվածների թվով

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 90 802-ով, ինչը երկրում ռեկորդային օրական աճ է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես սեպտեմբերի 7-ին հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 204 613-ի։

Այսպիսով, Հնդկաստանը նոր կորոնավիրուսով ախտահարածների թվով առաջ է անցել Բրազիլիայից (4 137 521 հիվանդացած) եւ այդ ցուցանիշով դուրս է եկել աշխարհում երկրորդ տեղը՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին (6 275 775 ախտահարված):

Երկրում երկրորդ օրն անընդմեջ արձանագրվում է վարակածների թվի ռեկորդային աճ, նախորդն արձանագրվել է սեպտեմբերի 6-ին եւ կազմել է 90 632: Ըստ որում Հնդկաստանն օգոստոսի 4-ից պահպանում է աշխարհում առաջատարի դիրքերը վարակվածների օրական թվով:

Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ այդ վարակի պատճառով մահացու դեպքերի թիվը 24 ժամում ավելացել է 1 016-ով եւ հասել 71 642-ի: Այդ ցուցանիշով երկիրը մնում է երրորդ տեղում՝ զիջելով ԱՄՆ-ին եւ Բրազիլիային: Հնդկաստնում բուժում է անցնում 882 542 հիվանդ, առողջացել է 3 250 429 մարդ:

Անցած օրը դուրս է գրվել 69 564 բուժված: Ամենամեծ թվով ախտահարվածներ են նշվել Մահարաշթրայում (907 212), Անդհրա Փրադեշում (498 125), Թամիլանդում (463 480), Քառնաթաքայում (398 551), Ութար Փրադեշում (266 283): Առողջապահության նախարարությունը նաեւ նշում է, որ Հնդկաստանն առաջատարների թվում է կորոնավիրուսի կատարված թեստերի թվով: Ընդամենը երկրում կատարվել է 49,5 միլիոն այդպիսի անալիզ, միայն անցած 24 ժամում արվել է 720 362 անալիզ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս