Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 188, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 649-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 895 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 275 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1170-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 566 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39 823, փաստացի բուժվողներինը՝ 3656 (մեկ օրում նվազել է 385-ով): Մեկ օրում արվել է 2166 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 215 810 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս