Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն բուժվում է ոտքի վարակից

«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բուժվում է ոտքի վարակից:

Ինչպես հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, ազգային հավաքականի առաջատարը բաց է թողել մարզումը սեպտեմբերի 3-ի առավոտյան, իսկ նախորդ օրը մարզվել է միայն մարզադահլիճում: Պատճառն ավագի աջ մատի վրա եղած վարակն է, նա անցնում է հակաբիոտիկ բուժում: Ռոնալդուի վիճակը կգնահատվի ամեն օր:

Ազգերի լիգայի մեկնարկային երկու տուրերում Պորտուգալիան կխաղա Խորվաթիայի ու Շվեդիայի ընտրանիների հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս