Բաժիններ՝

Ներկայացվել է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի լոգոն

Լոս Անջելես-2028-ի կազմկոմիտեն ներկայացրել է ամառային օլիմպիական 34-րդ խաղերի պաշտոնական տարբերանշանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Սև գույնով պատկերված են L տառը և 28 թիվը, իսկ A տառը ներկայացված է բնակչության պատմությանը վերաբերող 26 տարբերակով։

Լոս Անջելեսը երրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը։ Մինչ այս ընդունել է 1932-ին, ապա՝ 1984-ին։

Լոս Անջելեսը հայտ էր ներկայացրել 2024-ի խաղերն անցկացնելու համար։ Սակայն նախապատվությունը տրվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին։ Իսկ ՄՕԿ-ը իր հերթին 1, 8 միլիարդ դոլար կվճարի այն բանի համար , որ Լոս Անջելեսը համաձայնել է 2024-ի հայտը ետ վերցնել: Գումարը կծախսվի քաղաքի սպորտի զարգացման և 5,3 միլիարդ դոլարի արժողությամբ խաղերի կազմակերպման համար։

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ մարզահանդեսի մայրաքաղաքն ընտրվեց դրա անցկացումից ընդամենը 11 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս