«Գահերի խաղի» ստեղծողները նոր սերիալ են նկարահանելու
«Գահերի խաղի» շոուրաններներ Դեւիդ Բենիոֆը եւ Դ.Բ.Ուայսը Netflix-ի համար նոր սերիալ են նկարահանելու «Երեք մարմինների առաջադրանքը» չինական ֆանտաստիկ եռերգության հիման վրա: Այդ մասին հաղորդել է Fox News-ը: Ստեղծագործության հեղինակը Լյու Ցիսինն է:
Նրանում պատմվում է այլմոլորակային քաղաքակրթության հետ մարդկության առաջին շփման մասին: Սցենարիստներն իրենք մամուլի տեղեկագրում այդ գիրքը համարել են ամենահավակնոտ գիտական ֆանտաստիկան, որն իրենց վիճակվել է կարդալ:
«Ամեն բան սկսվում է երկնագույն փոքր մոլորակի վրա կյանքից եւ ավարտվում աշխարհի հեռավոր մասերում: Մենք չենք համբերում մինչեւ որ այդ պատմությունն էկրանի համար հարմարեցվի»,-հայտարարել են Բենիոֆը եւ Ուայսը:
Նախագծի եւս մեկ սցենարիստը կդառնա Ալեքսանդր Վուն («Ահաբեկչություն»):
Գրքի հեղինակը նույնպես ժապավենի արտադրությանն է հետեւելու որպես խորհրդատու: «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում կրեատիվ թիմին, որն զբաղվելու է հեռուստաէկրանի համար «Երեք մարմինների առաջադրանքի» հարմարեցմանը»,-հայտարարել է Ցիսինը: 2019 թվականի օգոստոսին «Գահերի խաղի» սցենարիստները Netflix-ի հետ 200 միլիոն դոլարի պարտավորագիր են կնքել, որ կոնտենտ են արտադրելու բացառապես սթրիմինգային ծառայության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: