Նավթատար լցանավում հրդեհ է բռնկել Շրի Լանկայի ափերի մոտ
Բռնկում է տեղի ունեցել պանամական դրոշի ներքո ընթացող New Diamond նավթատար լցանավում Շրի Լանկայի ափերի մոտ:
Այդ մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել է Ada Derana պորտալը՝ վկայակոչելով կղզի պետության ռազմածովային ուժերը:
Նրանց տվյալներով հրդեհն առաջացել է մեքենայական բաժանմունքում, սակայն կրակը չի հասել նավթով լի նավամբարներ:
Պորտալի տեղեկատվությամբ՝նավում կարող է լինել 23 մարդ: Շրի Լանկայի ռազմածովային ուժերը մի քանի նավ են ուղարկել լցանավին օգնության:
Ինչպես իր հերթին նշել է Reuters գործակալությունը, նավը վարձված է Հնդկաստանի Indian Oil Corporation նավթընկերության կողմից եւ ընթանում էր Հնդկաստանից Քուվեյթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: