Բաժիններ՝

Կասեցվել է միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային ստորաբաժանման աշխատանքային խմբերն այսօր Աշտարակ քաղաքում 24 ժամով արգելել են միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն:

Նախորդիվ իրականացված մշտադիտարկումների ժամանակ այստեղ արձանագվել էին պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ:

Մասնավորապես՝ խախտվել են ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանների վարման ընթացակարգերը, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, եղել են դիմակ չկրելու դեպքեր։

Այսօր միաժամանակ Արմավիր, Աշտարակ եւ Մասիս քաղաքներում շարունավել են նաև վերահսկողական աշխատանքները: Դիտարկվել են կապի օպերատորների գրասենյակներ, բանկերի մասնաճյուղեր, գեղեցկության սրահներ, ատամնաբուժարաններ։

Տեսչական մարմնի մասնագետների կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930