«Գահավիժում եք ահռելի արագությամբ, նույնիսկ արձակուրդային տխմար PR «լեռը մուկ ծնեց» ինքնավստահություն չանելու անթույլատրելիությունն եք սկսել արհամարհել»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր է, Փաշինանի իշխանության ներկայացուցիչները վերջին անգամ ե՞րբ են հանդիպել իրենց միջին վիճակագրական ընտրողին կամ հեղափոխության աջակցին և լսել, թե ի՞նչ են մտածում նրանք այս իշխանության մասին:
Հարգելիներս, ձեր սոցիալ-քաղաքական աջակցության բազան անապատացած է: Այնտեղ, բացի հիասթափությունից, խաբվածության զգացումից և անորոշությունից՝ ուրիշ ոչինչ չկա: Վայելեք պարգևավճարների բերկրանքը, բայց մեկ-մեկ էլ պրիմիտիվ քաղ-տեխնոլոգիաների օգնությանը դիմեք, բացի ձեր YouTube-յան ալիքների հիմարագույն ռոլիկների վրա ծախսվող ահռելի գումարներից:
Հ.Գ. Գահավիժում եք ահռելի արագությամբ, նույնիսկ արձակուրդային տխմար PR «լեռը մուկ ծնեց» ինքնավստահություն չանելու անթույլատրելիությունն եք սկսել արհամարհել»:
Հետաքրքիր է, Փաշինանի իշխանության ներկայացուցիչները վերջին անգամ, ե՞րբ ենհանդիպել իրենց միջին վիճակագրական ընտրողին…
Gepostet von Vladimir Martirosyan am Montag, 31. August 2020