Բաժիններ՝

Ընտրում ե՞ք համակարգիչ երեխայի համար։ Փորձեք MacBook-ը։ Նրա հնարավորությունները կապշեցնեն Ձեզ և Ձեր երեխային

Եկել է ժամանակը գնել երեխային նոր համակարգիչ։ Կան տասնյակ արտադրողներ, հարյոուրավոր մոդելներ։ Ընտրությունն այդքան էլ հեշտ չէ։ Մենք խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այն սարքավորման վրա, որը հնարավորություն կտա երեխային ամեն ինչ փորձել և գուցե բացահայտել իր մեջ նոր տաղանդներ։ MacBook Air-ը հենց այն է ինչ պետք է։ Այժմ կմանրամասնենք, թե ինչով է MacBook Air-ը հարմար ծնողների և երեխաների համար։

Վճարել մեկ անգամ

Թվում է, թե համակարգիչը գնելիս, Դուք վճարում եք մեկ անգամ՝ հենց երկաթի համար։ Եթե համակարգիչը հիմնված է Windows օպերացիոն համակարգի վրա, ապա դա այդպես չէ։ Օրինական օպերացիոն համակարգը և թարմացումները ժամանակին ստանալու համար հարկավոր է վճարել։ Բացի այդ, սոֆթի բոլոր հնարավորություններից օգտվելու համար նույնպես հարկավոր է վճարել։ Այժմ արտադրող ընկերությունները ակտիվացրել են իրենց ապրանքների ամսեկան և տարեկան բաժանորդագրությունները. վճարել հարկավոր է անդադար։ Բոլոր այս հավելումները համակարգչի հարմարավետ օգտագործման համար են։ Այն համակարգչի, որի համար Դուք արդեն վճարել եք։

MacBook Air-ի հետ դրությունը փոխվում է։ Այս համակարգչի համար Դուք իսկապես վճարում եք մեկ անգամ։ Օգտատերը ստանում է օրիգինալ և օրինական օպերացիոն համակարգը և անցողիկ ու խոշոր թարմացումները անվճար։ Ամեն տարի Worldwide Developer Conference-ի շրջանակներում Apple ընկերության ղեկավարությունը բարձրանում է բեմ և 30 րոպե պատմում է, թե ինչպես է կատարելագործվել macOS օպերացիոն համակարգը MacBook-ի համար։ Եվ այս ամենը Դուք ստանում եք անվճար։

Ծրագրեր աշխատանքի և զվարճանքի համար

Apple ընկերությունը տարիներ շարունակ ստեղծում է իր արտադրանքի համար սեփական սոֆթը՝ ծրագրեր և հավելվածներ։ Pages (տեքստային խմբագրություն անելու և գրավոր աշխատանքներ պատրաստելու համար), Numbers (աղյուսակներ խմբագրելու համար), Keynote (պրեզենտացիաներ պատրաստելու համար)։ Այս հավելվածները նախատեսված են աշխատանքի և ուսման համար, որոնք հեշտ է հասկանալ ինտուիտիվ կերպով և աշխատել դրանցով՝ օգտվելով բազմաթիվ հնարավորություններից։ Բացի այդ, ուսման համար շատ հարմար է այն, որ նույն նյութի վրա միաժամանակ կարող են աշխատել մի քանի հոգի։ Պատրաստում եք պրեզենտացիա համադասարանցիների հե՞տ։ Թերթեք այն միաժամանակ և միանգամից քննարկեք արդյունքը։

Նաև էկոհամակարգում հասանելի են այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են iMovie և GarageBand։ Նրանք նախատեսված են ստեղծագործական մտքի զարգացման և նորանոր տաղանդների բացահայտման համար։ iMovie-ում հեշտությամբ ստեղծվում են կարճ ու երկար տեսահոլովակներ, նկարահանված ցանկացած տեսախցիկով: GarageBand-ում կարող եք ձայնագրել Ձեր առաջին երգը։ Կամ նույնիսկ ալբոմը։

Այս ամենը հասանելի է լիովին անվճար։

Ամենայն հավանականությամբ հենց այս հավելվածներում են Ձեր երեխայի սիրելի բլոգերները ստեղծում իրենց տեսահոլովակները, իսկ սիրելի արտիստները՝ իրենց երգերը։ Այս աշխարհի մասնիկը դառնալու համար պետք է ընդամենը գնել Macbook Air։

Դրա հետ մեկտեղ Macbook Air-ին հասանելի են բազմաթիվ այլ հավելվածներ։ Այդ թվում օրիգինալ Microsoft 365, Photoshop և այլն։

Սովորեք մաիսին

Apple-ը ստեղծում է էկոհամակարգ, որտեղ աշխարհը բաց է համագործակցության համար՝ բոլոր առումներով։ FaceTime-ով հեշտությամբ զանգեք Ձեր համադասարանցիներին և ընկերներին ու շփվեք տեսազանգերի ձևաչափով։ iMessage-ը ամենաապահով մեսենջերներից մեկն է աշխարհում։ Համատեղ աշխատանք Pages, Keynote և Numbers նախագծերի վրա։ iCloud-ը օգտագործման մեջ շատ պարզ օնլայն պահեստ է, իսկ AirDrop-ը՝ սարքավորումների միջև ֆայլերի արագ փոխանցման միջոց։

Կարևորն այն է, որ համակարգիչը էկոհամակարգի մի մասն է։ Դրա շնորհիվ այն հեշտ է համատեղել iPhone-ի կամ iPad-ի հետ։ Օրինակ. կատարեք նշումներ iPhone-ի վրա և մեկ ակնթարթից հետո այն արդեն հասանելի է MacBook-ով։ Մի կորցրեք մտքերը, փնտրեք և գտեք նոր գործիքներ դրանց հետ աշխատելու համար։

Սովորել ծրագրավորու՞մ։ Հեշտությամբ։

Apple ընկերությունն ակտիվորեն զարգացնում է սերը կոդերի նկատմամբ և ուզում է, որ մարդիկ սովորեն ծրագրավորում։ Մի քանի տարի առաջ ընկերությունը ներկայացրեց սեփական Swift օպերացիոն համակարգը, որը շուկայում միանգամից դարձավ պահանջված։ Senior swift-ծրագրավորողի միջին աշխատավարձը Ուկրայինայում կազմում է $4000։ Ոչ թե ամենաբարձրը, այլ միջինը։

Եվ որպեսզի ժամանակ չծախսեք երեխային ծրագրավորում սովորեցնելու վրա, կարելի է դա անել միանգամից Macbook Air-ի օգնությամբ։ Apple-ը հոգ է տարել դրա մասին ևս։

Playground անվանումով գործիքը մի ծրագիր է, որտեղ երեխան խաղի ձևաչափով քայլ առ քայլ սովորում է Swift ծրագրավորման լեզուն։ Կան հուշումներ, օգնականներ, սովորեցնող տեսանյութեր, իսկ համբողջ համակարգը կառուցված է այնպես, որպեսզի գիտելիքներն անընդհատ օգտագործվեն և առաջին դասին ստացված գիտելիքները չմոռացվեն մինչև երրորդ դասը։ Ընթացքը հետաքրքիր է և գրավիչ։

Իսկ երբ հասկանաք, որ ուսուցման համար սա այլևս հերիք չէ և պետք է անցնել նոր մակարդակի, Apple-ն այստեղ էլ ունի Ձեզ համար Xcode հավելվածը, որն օգտագործում են ծրագրավորողներն ամբողջ աշխարհում Apple-ի ծրագրերն ու հավելվաները ստեղծելու ժամանակ։ Xcode-ով է գրված է նաև Pages ծրագիրը։

Այս ամենը նույնպես անվճար է և հասանելի։ Պետք չէ հավելյալ վճարել և անհանգստանալ կորցրած հնարավորությունների համար։

Անկախություն

Նոր MacBook Air-ը շատ երկար պահում է մարտկոցի լիցքավորումը և կարող է լինել առավելագույնս արտադրողական օրվա ցանկացած ժամին։

Անվտանգություն

MacOS օպերացիոն համակարգը ամենաապահովներից է աշխարհում։ Apple-ն անդադար աշխատում է ապահովել օգտատերերի տվյալների անվտանգությունը և պաշտպանել համակարգիչը հանցագործներից։ Տարվա ընթացքում մի քանի անգամ լույս են տեսնում անվտագության լուրջ թարմացումներ, տարին մեկ անգամ՝ ամբողջ համակարգի խոշոր թարմացում։ Թարմացումը կատարվում է արագ և անվճար։

Mac App Store-ի բոլոր հավելվածները անցնում են ստուգում և երեխաները չեն կարող ներբեռնել իրենց համար վտանգավոր նյութեր։ Բացի այդ, համակարգը կզգուշացնի, եթե երեխան ցանկանա տեղադրել կասկածելի հավելված։

Իհարկե ժամանակակից MaсBook Air-ում կա Touch ID մատնահետքի սենսոր, որը ապահով կպաշտպանի Ձեր ինֆորմացիան և տվյալները։ Իսկ եթե Դուք անհանգստանում եք, որ երեխան կարող է մոռանալ կամ կորցնել նոութբուքը, ապա տեղադրեք «Լոկատոր» հավելվածը, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակի ձևաչափում ցույց տալ, թե որտեղ է այն գտնվում։

Ծնողական հսկողություն

Բաժին ծնողների համար։ Ոչ այդքան հետաքրքիր, բայց կարևոր։ MacOS-ում կա պարզ և հասկանալի ծնողական հսկողության համակարգ։ Կարելի է կարգավորել մուտքը ամեն տեղ․ թե ինչ ծրագրեր կարելի է ներբեռնել, ինչ կայքեր կարելի է այցելել, երբ և ինչքան ժամանակ կարելի է ծախսել համակարգչով աշխատելու վրա։

Կարգավորումները շատ են և տարբեր։ Բացի այդ, վերջերս MacBook Air-ում հայտնվել է «Էկրանային ժամանակ» հավելվածը, որը ցույց է տալիս, թե ինչքան ժամանակ է շաբաթական անցկացնում երեխան համակարգչի մոտ և որ հավելվածներում։

Եվ սա դեռ ամենը չէ

Ամենավերջում․ գուցե ոչ այդքան ակնհայտ, բայց շատ հաճելի մի բան։ Գնելով MacBook Air դուք նվեր եք անում ողջ ընտանիքին։ Մեծերին հետաքրքիր է աշխատել, երեխաներին՝ սովորել և ամբողջ ընտանիքին՝ համատեղ դիտել հետաքրքիր կոնտենտ։

MacBook Air-ը հիանալի հնարավորություն է աշխատանքի և ուսման համար։ Միայն մինչև սեպտեմբերի 18-ը այն կարելի է ձեռք բերել շահավետ գնով Apple-ի պաշտոնական ներկայացուցիչների խանութներում։

Հայաստանում՝ iStore, ZigZag, Mobile Centre, Vega

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս