 
                        Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել
 
                                    Օգոստոսի 29-ին ժամը 16:10-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին Շուշիի շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Կ. Բ.-ն վարելով «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան աջ շրջադարձի ժամանակ կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը ճանապարհից դուրս եկել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ, Շուշիի շրջանի բնակիչներ՝ 1976թ.ծնված Հ. Բ.-ն, 1982թ.ծնված Ա. Վ.-ն ստացած մարմանական վնասվածքններով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն» , իսկ 2010թ.ծնված Ա. Բ.-ն «Արևիկ բժշկական կենտրոն»:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արգելակման համակարգի անսարքությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
 
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        