Բաժիններ՝

Աբեն պլանավորում է հեռախոսով բանակցություններ վարել Պուտինի հետ. «Կիոդո»

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է օգոստոսի 31-ին հեռախոսով բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին «Կիոդո» գործակալությունը հաղորդել է Ճապոնիայի կառավարության ղեկավարի՝ առողջական վիճակի պատճառով պաշտոնը թողնելու մտադրության կապակցությամբ:

Աբեն նաեւ հեռախոսով բանակցել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափմի հետ՝ որոշելով օտարերկրացի ղեկավարին անձամբ պարզաբանել վարչապետի պաշտոնը թողնելու իր մտադրությունը:

«Մշակվում է օգոստոսի 31-ին օրվա ընթացքում հեռախոսազրույցի հնարավորությունը նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-հաղորդել է «Կիոդո»-ն:

Աբեն անցյալ շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հաստատել է, որ որոշում է ընդունել իր պաշտոնաթողության վերաբերյալ:

Վարչապետի խոսքով՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում իր գտնվելու ութ տարվա ընթացքում «իրեն հաջողվել է ինչ-որ չափով հաղթահարել հիվանդությունը (վարչապետը խոցային կոլիտ ունի), սակայն «հունիսին հայտնաբերվել է, որ հիվանդությունը վերադարձել է»:

Այդ հիվանդությունը նրա պաշտոնաթողության պատճառն էր դարձել նաեւ 2007 թվականին՝ առաջին ժամկետով վարչապետ ընտրվելուց մեկ տարի անց: Սակայն դրանից հետո նրա վիճակը հաջողվել է կայունացնել, եւ 2012 թվականին նա կրկին դարձել է վարչապետ: Այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը գերազանցել է 2799 օրը, ինչը դարձել է Ճապոնիայի քաղաքական գործիչների շրջանում այդ պաշտոնում անընդմեջ ծառայության ամենաերկար ժամկետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս