![](/banners/BeFunky-design.jpg)
«Բարսելոնան» հետաքրքրված է Իմոբիլեով
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1598682215_immobile4.jpeg)
«Բարսելոնան» հարձակվող է փնտրում:
Հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը լքելուն: «Բարսան» հետաքրքրված է «Լացիոյի» 30-ամյա հարձակվող Չիրո Իմոբիլեով, հաղորդում է As-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:
Իտալացի ֆուտբոլիստն Ա Սերիայի անցած մրցաշրջանում խփել է 36 գոլ և նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»:
Իմոբիլեն «Լացիոյից» խնդրում է աշխատավարձի բարձրացում, այժմ նա տարեկան ստանում է 3 միլիոն եվրո, բայց հռոմեական ակումբը չի կարող բավարարել ֆուտբոլիստի պահանջները, ուստի նրա հեռացումը չի բացառվում:
Սիրարփի Աղաբաբյան