Բաժիններ՝

Երբ երազում ես

Երազանքները յուրաքանչյուրիս կյանքում լուսավոր հանգրվաններ են, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք մի պահ կտրվել առօրյա կյանքից և նայել իրականությունից այն կողմ: Նրանք մեր չիրանակացած ցանկությունների գեղարվեստական պատկերազարդումներն են, որոնց շնորհիվ մենք արտահայտում ենք մեր հոգու այն ցանկությունները, որոնք տվյալ պահին գուցե չենք կարող իրականություն դարձնել, բայց համարում ենք, որ պետք է պայքարել դրանց հասնելու համար:

Երազանքերում կարող են արտահայտվել մարդկային հոգու, ներքին գույների առանձնահատկությունները, իդեալական կյանքի սուբյեկտիվ պատկերացումը, ինչպես նաև երանելի կյանքի օբյեկտիվ ձգտումը:

Հրաշալի է, երբ երազանքները դառնում են նպատակ: Կա տարածված կարծիք, որ բոլոր ուժեղ անհատները սեփական անհասանելի երազանքերը վերածում են նպատակների և քայլ առ քայլ, իմաստուն կերպով հասնում դրանց:

Դժվարությունն այն է, որ եթե երազանքները որոշակիորեն առասպելական աշխարհի մաս են կազմում՝ գտնվելով հեռու-հեռու վայրում, ապա նպատակները մեր կյանքի ավելի նյութական անելիքներն են, շարժիչ ուժերը,  որոնք համառությամբ կարող ենք իրագործել ժամանակի ընթացքում:

Սակայն այս փաստը ամենևին չի խանգարում հեռու-հեռուներում սավառնող երազանքները դարձնել կոնկրետ նպատակներ և հասնել դրանց, չէ՞ որ կյանքում այնքան հրաշքներ կան…

Կարևոր չէ, թե որքան բարդ և անհասանելի են քո նպատակները, կարևորը գործ դարձած հավատքն է և վստահությունը սեփական ուժերի հանդեպ:

Արմեն Չաքմիշյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս