Բայրամյանը մասնակցել է «Ռոստովի» հաղթական խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Խորեն Բայրամյանը մասնակցել է իր ակումբի հաղթական խաղին: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Եկատերինբուրգի «Ուրալին» և հաղթեց նվազագույն՝ 1:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 71-րդ րոպեին: Իսկ ահա «Ուրալի» հայտացուցակում ընդգրկված Վարազդատ Հարոյանը այդպես էլ չմասնակցեց խաղին:
Այս տուրից հետո «Ռոստովը» մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Ուրալը»` 12-րդը: