Եգիպտոսում սեպտեմբերի 1-ից զբոսաշրջիկները վերստին կկարողանան այցելել բուրգեր և թանգարաններ
Եգիպտոսի իշխանությունները սեպտեմբերի 1-ից պլանավորում են զբոսաշրջիկների համար բացել բուրգերը եւ թանգարանները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Ենթադրվում է, որ հյուրերը կկարողանան ուղեւորվել թանգարաններ եւ հնագիտական հուշարձաններ, ներառյալ Գիզայի բուրգեր, Լուկսորի եւ Ասուանի տաճարների համալիրներ: Նաեւ սեպտեմբերի 1-ից եգիպտացիների եւ օտարերկրացիների համար հանվում են նահանգների եւ քաղաքների միջեւ ուղեւորությունների բոլոր սահմանափակումները, իսկ հոկտեմբերից կվերսկսվեն Նեղոս գետով կրուիզները:
Մշակութային զբոսաշրջությունը եւ գետով կրուիզները Եգիպտոսում դադարեցվել էին օգոստոսի սկզբին. ցուցադրության օբյեկտները փակ էին, հանգստացողներին թույլ չեն տվել անցնել առողջարանային գոտիների սահմանները: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, այդ սահմանափակումների պատճառը դարձել էր կորոնավիրուսի բռնկումը Կահիրեում:
Անցյալ շաբաթ երկիր բոլոր ժամանողներին պարտադրել են ներկայացնել COVID-19-ի բացասական թեստ:՛
Ենթադրվում է, որ սահմանափակումները վերացնելու առաջին փուլում ցուցադրության օբյեկտներն աշխատելու են 50 տոկոս առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Այսպես, Կահիրեի թանգարանը կկարողանա սպասարկել ժամում ոչ ավելի, քան 200 այցելուների, մյուս թանգարանները՝ 100-ից ոչ ավելի, բուրգերը՝ 15-ից ոչ ավելի:
Որոշվել են նաեւ տուրիստական խմբերցի սպասարկման նոր կանոնները. էքսկուրսանտների թիվը չպետք է գերազանցի 25-ը, էքսկուսավարները պարտավոր են դիմակներ կրել եւ ըստ հնարավորության աշխատանքում օգտագործել աուդիոհամակարգ՝ զբոսաշրջիկների միջեւ սոցիալական հեռավորությունը ապահովելու համար:
Բացի այդ, Լուկսորում եւ Ասուանում զբոսաշրջության արագ վերականգնումը խթանելու համար Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են մինչեւ հուկտեմբերի 31-ը Վերին Եգիպտոսի օբյեկտներ այցելելու տոմսերի արժեքը 50 տոկոսով նվազեցնելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: