«Փաշինյանի կողմից Մարությանի հրաժարականը չընդունելու որոշումը միանգամայն ճիշտ էր»․ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանի կողմից Մարությանի հրաժարականը չընդունելու որոշումը միանգամայն ճիշտ էր և միտված Հայաստանի ժողովրդավարցմանը։

Մարությանը պետք է շարունակի պաշտոնավարել, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս կարողանան տարբերակել պոպուլիզմը իրական ծրագրերից, տարբերակի կոռուպցիան՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, տարբերակի սրտացավությունը՝ երեսպաշտությունից։ Մի խոսքով… Մարությանի պաշտոնավարումից դեռ շատ դասեր կան քաղելու։

Այս հարցում ես լիարժեք համակարծիք եմ Փաշինյանի հետ, որ Մարությանը պետք է մնա և կենդանի դաս լինի քաղաքացու համար։

Իհարկե, շատ են հնչում պնդումներ, թե «քաղաքն ափսոս է»։ Իհարկե’, կան և կլինեն նաև անդառնալի վնասներ, բայց դրանք նյութական են, մեծ ջանքով և ժամանակով՝ դառնալի, իսկ քաղաքակրթական դասերը շատ ավելի արժեքային են և մնայուն։

#ՄարությանՉդնես»։

Փաշինյանի կողմից Մարությանի հրաժարականը չընդունելու որոշումը միանգամայն ճիշտ էր և միտված Հայաստանի…

Gepostet von Դավիթ Խաժակյան am Dienstag, 25. August 2020

Տեսանյութեր

Լրահոս