Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Իսրայելական տանկերը եւ ինքնաթիռները, ի պատասխան պայթուցիչով օդապարիկների արձակման, Գազայի հատվածում գրոհել են ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա: Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք պայթուցիչով օդապարիկների արձակման, այսօր մեր տանկերն ու ինքնաթիռները հենց նոր հարված հասցրեցին Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական կետերին եւ ստորգետնյա օբյեկտներին»,- ասվում է Twitter-ում զետեղված բանակի հաղորդագրության մեջ:
Օգոստոսի սկզբից Գազայից Իսրայելի կողմն սկսել են պայթուցիկ սարքերով օդապարիկներ արձակել:
Ի պատասխան, Իսրայելի բանակը վերջին երկու շաբաթվա ընթացքում ամեն օր հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: