Բալին օտարերկրացի զբոսաշրջիկների համար փակ կմնա մինչև տարեվերջ
Ինդոնեզիայի առողջարանային Բալի կղզին օտարերկրացի զբոսաշրջիկների համար մինչեւ 2020 թվականի վերջը փակ կմնա կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին տեղեկացնում է Jakarta Post թերթը:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կղզին օտարերկրացի զբոսաշրջիկների համար կբացվի սեպտեմբերի 11-ին:
«Կառավարությունը (Ինդոնեզիայի) առաջվա պես բնակչությանն արգելում է ճանապարհորդություն կատարել արտասահման, համենայն դեպս՝ մինչեւ 2020 թվականի վերջը: Այս քաղաքականությանը համապատասխան, մենք նաեւ չենք կարող օտարերկրացի զբոսաշրջիկների համար դարպասները բացել մինչեւ 2020 թվականի վերջը, քանի որ իրադրությունն Ինդոնեզիայում, ներառյալ Բալին, դեռ բավարար չափով անվտանգ չէ»,-հրատարակությունը մեջբերում է Բալիի նահանգապետ Վայան Կոստերի խոսքը:
«Հարկավոր է, որ մենք զգույշ լինենք, մենք չպետք է շտապենք: Փորձելով վերականգնել զբոսաշրջությունը՝ Բալին չպետք է անհաջողություն ունենա, քանի որ դա վատ կանդրադառնա Ինդոնեզիայի իմիջի վրա»,-հավելել է նա:
Ներկայում տեղի իշխանությունները պլանավորում են հիմնական ուշադրություն հատկացնել տեղի զբոսաշրջիկների ներգրավմանը: Ինչպես գրում է հրատարակությունը, Բալի կղզին տնտեսության առումով լրջորեն տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առնվազն 2667 մարդ, որոնք զբաղված Էին զբոսաշրջության սեկտորում, զրկվել են աշխատանքից, եւս ավելի քան 73 հազարը հարկադրված են եղել անցնել չվճարվող արձակուրդի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: