Բաժիններ՝

Իրավապահ մարմինները ժխտում են թույնի հայտնաբերումը Նավալնիի օրգանիզմում

Թույն չի հայտնաբերվել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում թունավորումից հետո, նախնական վարկածը չի փոխվել, խոսքը վերաբերում է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը: Այդ մասին  ՏԱՍՍ-ին հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Նախնական վարկածը չի փոխվել: Խոսքը վերաբերում է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը: Ավելի ստույգ կարելի կլինի ասել ախտորոշումից եւ բժիշկների եզրակացությունից հետո»,- ասել է նա:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ քրեական գործ առայժմ չի հարուցվել, քանի որ տվյալներ չկան Նավալնիի դիտավորյալ թունավորման մասին: Նրան ստուգման շրջանակներում կհարցաքննեն, հենց որ նրա առողջական վիճակը թույլ տա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս