Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով Առողջապահության նախարարության տվյալները:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, նրանցից 248-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 32 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8 683 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: