Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 8 նոր դեպք
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, ապաքինվել է ևս 217 մարդ:
Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 253 է:
#Covid19UpdateՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, ապաքինվել է ևս 217 մարդ:Արձանագրվել է մահվան 6…
Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Freitag, 21. August 2020