Բաժիններ՝

Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից օգոստոսի լույս 21-ի գիշերը եւս յոթ հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, դրանցից վեցն իսրայելացի զինվորականներին հաջողվել է կալանել: Ինչպես Twitter-ի իր էջում հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), ի պատասխան հրթիռային գրոհի զինծառայողները խոցել են ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական օբյեկտները:

«Գիշերը երրորդ հրթիռային գրոհի (ընթացքում) (…) Գազայից արձակել են յոթ հրթիռ՝ (նշանառված) Հարավային Իսրայելում քաղաքացիական անձանց վրա: Յոթ հրթիռներից վեձը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Ի պատասխան մենք հարված հասցրեցինք Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախներն, ներառյալ ստորգետնյա ենթակառուցվածքին- ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:

Օգոստոսի 20-ին ավելի վաղ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյետներին ի պատասխան հրեական պետության տարածք պայթանյութով օդապարիկների արձակման: Ավելի ուշ բանակային մամուլի ծառայությունը տեղեկացրել է իսրայելացի զինվորականների կողմից արմատականների արձակած երեք հրթիռների կալանաման մասին, ինչից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերն ի պատասխան հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՍԱՍ շարժման ռազմական օբյեկտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս