Բաժիններ՝

Մալիում իշխանությունը զավթած զինվորակնները պետծառայողներին կոչ են արել վերադառնալու աշխատանքի

Մալիում իշխանությունը զավթած զինվորականների խմբի ղեկավարները բնակչությանը կոչ են արել երկրում դադարեցնելու «վանդալիզմի ակտերը», իսկ պետական ծառայողներին վերադառնալու իրենց աշխատատեղերը: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել է նիգերիական Vanguard թերթը:

«Մենք պետական հիմնարկությունների բոլոր աշխատողներին հրավիրում ենք գալ ծառայության եւ սկսել աշխատել»,- հեռուստատեսային եթերում հայտարարել է ինքնահռչակ՝ Ժողովրդի փրկության ազգային կոմիտեի ներկայացուցիչ գնդապետ Իսմայել Վագեն:

Նա նաեւ հայտարարել է, որ զինվորականները չեն հանդուրժի վանդալիզմի ակտերը:

«Հասարակական շենքերի ավերումը պետք է դադարեցվի»,- ընդգծել է նա: Օգոստոսի 18-ին խռովության օրը երկրի մայրաքաղաք Բամակոյում կողոպտվել են բազմաթիվ պետական հիմնարկություններ: Մի շարք շենքեր, ներառյալ դատարաններ ու փաստաբանների գրասենյակներ, հրկիզվել են: Իսմայել Վագեն հայտարարել է, որ խռովության ժամանակ չորս զոհվածների եւ տասը վիրավորների մասին հաղորդումները «չեն համապատասխանում իրականությանը»:

«Ոչ ոք չի տուժել»,- նշել է գնդապետը: Նա նաեւ ընդգծել է, որ զորամասերում կպահպանվի խստագույն կարգապահություն, իսկ այն խախտողները դաժանորեն կպատժվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս