Բաժիններ՝

Դիարանում ուշքի եկած կուրսկի թոշակառու կինը մի քանի օր անց մահացել է

Կուրսկի մարզից տարեց պացիենտուհին, որը դիարանում ուշքի է եկել այն բանից հետո, երբ նրա մահն էին արձանագրել շրջանային հիվանդանոցում, իր «հարություն առնելուց» մի քանի օր անց մահացել է: Այդ մասին հաղորդել է տարածաշրջանի վարչակազմը:

Տեղի ունեցածի մասին տեղեկատվությունը հրապարակվել է կուրսկի ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: Նրանց տվյալներով՝ պացիենտուհին, որի մահն արձանագրել էին բժիշկները, ուշքի է եկել Գորշեչենսկի շրջանային կենտրոնական հիվանդանոցի դիարանում: Պատահարը հսկայական արձագանք է առաջացրել, Կուրսկի մարզի առողջապահության կոմիտեն սկսել է ստուգել ԶԼՄ-ներում շարադրված փաստերը: Մարզային վարչակազմի տեղեկատվության համաձայն, կինը գտնվել է Կուրսկի մարզային կլինիկական հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել է որպես կայուն ծանր:

«Մահացել է 81-ամյա պացիենտը, որը մարզային հիվանդանոց էր տեղափոխվել Գորշեչենսկի շրջանից: Առողջապահության տարածաշրջանային կոմիտեն ցավակցություն է հայտնում կնոջ հարազատներին ու մերձավորներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ՌԻԱ Նովոտիին ճշտել է մարզի վարչակազմի ներկայացուցիչը, կինը մահացել է օգոստոսի 18-ին, ուշ երեկոյան:

«Ստուգումը, որը կոմիտեի կողմից նախաձեռնվել էր Գորշեչենսկի շրջանային կենտրոնական հիվանդանոցում, շարունակվում է: Դրա արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ կերպով»,-հավելում են մարզային իշխանությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս