«Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական կամ դիվանագիտական Իսկանդերի կրակոցի». Սերժ Սարգսյան
«Իհարկե, այդ համաձայնագիրը պատրաստ էր, և այն գտնվում էր համապատասխան հաստատությունում: Ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական կամ դիվանագիտական «Իսկանդերի կրակոցի», ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որպեսզի մենք հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը, ես խորապես համոզված եմ, լինելու է»,- այսօր Ապրիլյան պատերազմի թեմային նվիրված իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Իրավունք» թերթի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ փուլում է ինքը փոխանցել Հայաստանի նոր իշխանություններին Ապրիլյան պատերազմի ընթացքում Հայաստանի ու Արցախի միջև ռազմավարական փոխօգնության նախագծի վերաբերյալ հանձնարարականի կատարումը, և ե՞րբ կգա այն ստորագրելու պատեհ պահը: