«Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է COVID-19-ի թեստավորման լաբորատորիաների ցանկը
Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
«Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը: Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում:
Ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։ Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։
??&??texts ⤵️?COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկԱյսուհետ #Հայաստանի Հանրապետության…
Gepostet von Zvartnots International Airport am Montag, 17. August 2020