Բաժիններ՝

Վճարահաշվարկային տերմինալից գողության փորձ կատարելուց րոպեներ անց ՊՊԾ գնդի ոստիկանները բռնել էին

Օգոստոսի 13-ի գիշերը ինչ-որ մեկը Կոմիտասի պողոտայում տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էր կոտրել վճարային տերմինալը, սակայն ոստիկանների օպերատիվ և արագ արձագանքման արդյունքում գողությունը կանխվել էր:

Ժամը 3-ի սահմաններում մի քաղաքացի, տեսնելով, որ գողություն է կատարվում, 1-02 էր զանգել: Ահազանգը ռադիոկապով փոխանցվել էր տարածքում շրջայց իրականացնող ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներին: Նրանք էլ նշված հասցե հասնելուն պես բռնել էին հանցամիտին: Չէր ուշացել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Եվ րոպեներ անց 34-ամյա տղամարդը, որ Վարդանանց փողոցի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերել են լինգ ու պտուտակահան, որոնցով կասկածյալը փորձել էր բացել վճարային տերմինալը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս