Բաժիններ՝

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների քանակը նվազում է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հանգստյան օրերին իրականացվող ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել ՀՀ պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետության ողջ տարածքում:

Խախտումների քանակը նվազում է. դա արձանագրվել է երկրի բոլոր մարզերում: Երևանում, ինչպես և նախօրեին, խախտումներ չեն հայտնաբերվել:

ԳՈՎԱԶԴ00:58Իմանալ ավելին
«Արձանագրվել են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ, չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, և, որ ամենահաճախ դիտարկվողն են, ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ:

Կարգազանց տնտեսվարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ՝ ժամանակ տալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս