Զիմբաբվեում սղաճը տարեկան հաշվարկով գերազանցել է 800%-ը
Զիմբաբվեում սղաճը տարեկան հաշվարկով հասել է 837,53%-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով երկրի Վիճակագրության ազգային կոմիտեի տվյալներին:
Նախորդ տարվա հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 737,3%:
Զիմբաբվեի կենտրոնական բանկը սահմանել է ամերիկյան դոլարի փոխարժեքը, ըստ որի՝ 1$-ը հավասար է 82,56 զիմբաբվեական դոլարի:
Զիմբաբվեում խորը տնտեսական խնդիրները պայմանավորված են սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի պակասի հետ: Երկրում գործազրկության մակարդակը 90% է, իսկ 7,7 մլն զիմբաբվեցիներից յուրաքանչյուր երկրորդին սով է սպառնում: