Օլանդի կինը և Պատրիկ Դևեջյանը կդիմեն դատարան
Ֆրանսիայի նախագահի կինը` Վալերի Տրիերվելերը և Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը հայց կներկայացնեն դատարան` առաջին տիկնոջ կենսագրության մեջ իրենց սիրավեպի մասին տեղեկության հրապարակման կապակցությամբ: Գրում է News.am-ը` վկայակոչելով «Le Parisien»-ը:
«Պատրիկ Դևեջյանը դատապարտում է գրքի հեղինակների այդ մեկնաբանությունները և նույնպես հայց կներկայացնի»,- չորեքշաբթի օրը երեկոյան հայտնել են նրան մոտ կանգնած աղբյուրները:
Նշենք, որ առաջին տիկնոջ կենսգրության մասին իր գրքում «TF1» և «LCI»-ի քաղաքական բաժնի նոր պետ Քրիստոֆ Յակուբիշինը և «France 2»-ի քաղաքական բաժնի թղթակից Ալիքս Բույագեն պնդում են, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը և Պատրիկ Դևեջյանը «ինտիմ հարաբերություններ են ունեցել, որոնք շարունակվել են մի քանի տարի»:
Ավելի վաղ` չորեքշաբթի օրը, Վալերի Տրիերվելերը փստաբանի միջոցով հայտարարել էր «զրպարտության և անձնական կյանք ներխուժելու համար դատարան բողոք ներկայացնելու մասին»:
Ալիքս Բույագեն ի պատասխան նշել էր. «Մենք ի գիտություն ընդունեցինք որոշումը և արդարադատությանը կթողնեք իր հունով ընթանալ»: Ասելով, որ մասնավոր հետաքննություն են վարել առաջին տիկնոջ նկատմամբ, Բույագեն նաև հստակեցրել է, որ համահեղինակի հետ ցանկացել են բացատրել «քաղաքական իշխանության և քաղաքական լրագրողների միջև առկա երկակիությունը»: