Հայաստանից խաղաղապահների նոր զորախումբը մեկնել է Աֆղանստան

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի նոր զորախումբն օգոստոսի 13-ին մեկնել է Աֆղանստան։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։

Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին:

Տեսանյութեր

Լրահոս