Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:
Նախագահները քննարկել են Բելառուսի Հանրապետությունում և դրա շուրջ առկա իրավիճակը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ցանկանում է երկրում առկա իրավիճակը քննարկել ՌԴ նախագահի հետ, քանի որ դա ոչ միայն Բելառուսի, այլև Ռուսաստանի անվտանգության խնդիրն է:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք: