Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Առողջացել է 7 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն:

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Samstag, 15. August 2020

Տեսանյութեր

Լրահոս