Բելառուսի ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների արդյունքները. Լուկաշենկոն ընտրվել է նախագահ
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում, որոնք կայացան օգոստոսի 9-ին. համապատասխան տեղեկատվությունն օգոստոսի 14-ին հրապարակվել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում:
«Հանձնաժողովի որոշմամբ հաստատվել են ընտրությունների արդյունքները: Բելառուսի Հանրապետության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոն»,- ասված է հայտարարության մեջ: Հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը, իսկ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին, որին համարում Էին նրա հիմնական մրցակիցը, քվեարկել է ընտրողների 10,12 տոկոսը: Մյուս թեկնածուների օգտին ձայները բաշխվել են հետեւայլ կերպ. Անդրեյ Դմիտրիեւ – 1,21 տոկոս, Աննա Կանոպացկայա – 1,68 տոկոս, Սերգեյ Չերչեն – 1,14 տոկոս, բոլորի դեմ – 4,59 տոկոս:
Օգոստոսի 9-ին ելքահարցումների արդյունքների հայտարարումից հետո Մինսկի կենտրոնում եւ հանրապետության որոշ այլ քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերաճել են ընդհարումների իրավապահ մարմինների աշխատակիցների հետ: Դրա հետեւանքով, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ բերման է ենթարկվել շուրջ 6 հազար մարդ, տուժել են միլիցիայի տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ: Բելառուսի ՆԳՆ-ն օգոստոսի 14-ին հայտնել է, որ ավելի քան 2 հազար ձերբակալվածներ արդեն բաց են թողնվել տուն, ազատ արձակման գործընթացը շարունակվում է: