«Իրականում մենք նախկինում ունեինք բոլորովին այլ Սահմանադրական դատարան»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի իշխանությունները ձգտում են անել հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը: Այս մասին BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է շեշտեմ, որ մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որն ամբողջովին կհամապատասխանի մեր սահմանադրության տառին և ոգուն: ՀՀ գործող սահմանադրությունը տալիս է Սահմանադրական դատարանի ճշգրիտ նկարագրությունը, բայց իրականում մենք նախկինում ունեինք բոլորովին այլ Սահմանադրական դատարան: Այսպիսով, մենք ձգտում ենք և անում ենք հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի մեր Սահմանադրությանը»,- ասել է Փաշինյանը: