Բաժիններ՝

Լիբանանահայերին օգնելու համար հաշվեհամար է բացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում

Լիբանանահայերին հրատապ օգնություն ցուցաբերելու համար հատուկ հաշվեհամար է բացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում: Այս մասին տեղեկացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից:

Կառավարության նիստի ընթացքում այդ մասին խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել Լիբանանի ժողովրդին, տեղեկացնում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում»,- ասաց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս