Հղկիչը աշխատանքի ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում. տղայի վիճակը ծանր է գնահատվում
«Սուրբ Աստվածամայր» բ/կ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր»ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
««Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:
Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:
Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,– գրել է Դերձյանը: