Իջևանի ոստիկանները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ են հայտնաբերել
Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Իջևանի ոստիկանները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ, պարբերաբար իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։
Հերթականն իրականացրին օրերս։ Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում քրեական հետախույզները հայտնաբերեցին պայթածուխ պատրաստելու տարաներ և 10 խորանարդ մետրից ավելի փայտանյութ: Հայտնաբերեցին նաև փայտածուխով լցված մի քանի տասնյակ պարկ։
Փայտածուխ հայտնաբերվեց նաև տարաներում։ Տերերը չեն ներկայացրել հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր։ Ուժեղացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվեց նաև մոտ 12 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար, որի վարորդը` Իջևանի 37-ամյա բնակիչը, բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։
«Զիլ»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։