Բաժիններ՝

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.60C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.40C (1982 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս