Մանուշակ Պետրոսյանը նեղացել է Տեր-Պետրոսյանից և արտագաղթել է
168.am-ի տեղեկություններով` Հայաստանից հեռացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջին գործադիր տնօրեն, ՀԱԿ անդամ Մանուշակ Պետրոսյանը:
Պատճառը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած որոշ տարաձայնություններն են, և նույնիսկ նեղացածությունը: Պետրոսյանն այժմ բնակվում է Սոչիում և ղեկավարում է սեփական շինարարական ընկերությունը: